SONGTV Արմենիա երաժշտական հեռուստաալիքը մեկնարկում է նոր ամենամյա երաժշտական նախագիծ՝ SONGTV MUSIC AWARDS մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույնին ընտրելու էք դուք 17 անվանակարգերում:

1. Լավագույն երգիչ
2. Լավագույն երգչուհի
3. Լավագույն ժողովրդական երգիչ
4. Լավագույն ժողովրդական երգչուհի
5. Լավագույն դուետ
6. Լավագույն հիթ
7. Լավագույն բենդ
8. Լավագույն պարային խումբ
9. Լավագույն երգ
10. Լավագույն երգ այլ լեզվով
11. Լավագույն տեսահոլովակ
12. Երգչուհու լավագույն տեսահոլովակ
13. Երգչի լավագույն տեսահոլովակ
14. Լավագույն կլիպմեյկեր
15. Լավագույն պրոդյուսեր
16. Տարվա բացահայտում
17. AMBASSADOR SONGTV

Քվեարկությունը անց է կացվելու 2 փուլով, պայմանները շատ պարզ են:

1. Առաջին փուլում՝ Դուք առաջարկում եք Ձեր նախընտրած տարբերակը յուրաքանչյուր անվանակարգում:
2. Երկրորդ փուլում՝ առաջարկված տարբերակներից կազմում ենք լավագույն հնգյակ և ընտրում մեկին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվող թեկնածուները պետք է լինեն բոլոր այն աշխատանքները, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Առաջին փուլը տևելու է մինչև մարտի 10-ը, իսկ երկրորդ փուլը մինչև Հունիսի 20-ը: Կոչ ենք անում ակտիվ մասնակցել քվեարկությանը և տարածել հղումը ձեր սոցիալական ցանցերում: