Եթե դուք հանդիսանում եք միջոցառման, համերգի կամ ինչ որ հետաքրքիր ծրագրի կազմակերպիչ, ապա մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործալցել որպես Ինֆորմացիոն Գործընկեր։

Համագործակցության կարգը
Ինֆորմացիոն գործընկեր - Հաճախորդի միջոցառման անվճար լուսաբանում հեռուստաընկերության բոլոր ռեսուրսներով` փոխարենը հեռուստաընկերության գովազդային նյութերի տեղադրում, ինչպես միջոցառման լուսաբանման, այնպես էլ միջոցառման ընթացքում:

Կարո՞ղ ենք մենք հանդես գալ որպես ձեր միջոցառման ինֆորմացիոն գործընկեր:

- Այո: Եթե ​​ձեր միջոցառումը երաժշտական ​​է.
Ձեր իրադարձությունը պետք է համապատասխանի երաժշտական թեմային. Այն պետք է լինի համերգ, փառատոն, երեկույթ:

Ի՞նչ կարող ենք ձեզ առաջարկել որպես գործընկեր:

- Պայմանները քննարկվում են յուրաքանչյուր Կազմակերպչի հետ առանձնահատուկ: Հնարավոր տարբերակների ցանկը.

  • Միջոցառման անոնսային տեսահոլովակի տեղադրում հեռուստաընկերության եթերում:
  • Միջոցառման, մամուլի հաղորդագրության տեղադրում հեռուստաընկերության կայքում ՝ «Նորություններ» բաժնում:
  • Բաների տեղադրում հեռուստաընկերության կայքում:

Ի՞նչ առաջարկներ ենք ձեզանից ակնկալում:

- Մեզ հետաքրքրում են առաջարկներ, որոնք կնպաստեն նոր հեռուստադիտողների ներհոսքին և կամրապնդեն մեր ալիքի բրենդը.

  • Ինչ կարգավիճակ ենք մենք տեսնում: Միջոցառման ինֆորմացիոն գործընկեր (կամ ավելի լավ՝ Գլխավոր ինֆորմացիոն գործընկեր):
  • Հեռուստաընկերության պատկերանշանի (լոգոտիպի) տեղադրում միջոցառման բոլոր գովազդային նյութերում և ինտերնետային կայքերում, մամուլի թողարկումներում:
  • Հեռուստաընկերության պատկերանշանի (լոգոտիպի) տեղադրում տպագրական նյութերում և աֆիշաներում:
  • Միջոցառման սրահում գովազդային վահանակի տեղադրում: (Պրես վոլ, բաներ և այլն)

Եթե ​​տեղադրում էք գովազդային հոդված կամ իրադարձության մասին նորություններ Ինտերնետում, տեքստում հղում կատարելով մեր պորտալին («www.songtv.am»), մենք մեր կողմից ավելացնում ենք ծառայությունների ստանդարտ փաթեթին ևս 2 շաբաթ բաների տեղադրում: Եթե միջոցառմանը վերաբերվող տեքստի մեջ նշված լինի հեռուստաալիքի անունը և տեղադրված պատկերանշանը (լոգոտիպը)՝ մենք բաների ցուցադրման տևողությունը ավելացնում ենք  մինչև 4 շաբաթ: (Բաների տեղադրման հատվածը կախված է տեղադրման պահին առկա ազատ տարածքների ծանրաբեռնվածությունից):

Մենք պատրաստ ենք քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավոր տարբերակները և լսել հակադարձ առաջարկներ:

Ինֆորմացիոն համագործակցության գործողությունների հաջորդականությունը.

1. Միջոցառումից ոչ պակաս, քան մեկ ամիս առաջ, Կազմակերպիչը պետք է կապնվի մեզ հետ և տրամադրի միջոցառման մասին ամբողջ տեղեկատվությունը

  • Միջոցառման ամսաթիվը, անվանումը, ծրագիրը, մասնակիցների պլանավորված քանակը, արժեքը:
  • Միջոցառումը լուսաբանելու տարբերակները, որտեղ և ինչպես եք գովազդելու ձեր միջոցառումը՝ լրատվամիջոցները, կայքերը, տեղեկագրերը և այլն:
  • Անհրաժեշտ է յուրաքանչյուր կետ հնարավորինս մանրամասն նկարագրել (ժամանակահատվածը, ծավալը և այլն): Պետք է ճշգրիտ պատկերացնել, թե որտեղ և ինչպես կկարողանանք տեսնել մեր պատկերանշանը՝ որպես ձեր տեղեկատվական գործընկեր:
  • Համագործակցության պայմանները. Ի՞նչ կարող եք առաջարկել մեզ, և ինչ էք ակնկալում ստանալ մեզանից:

2. 3 օրվա ընթացքում մեր Մենեջերը համաձայնեցնում է համագործակցության պայմանները և նախապատրաստված առաջարկությունն ու Պայմանագիրը փոխանցում Կազմակերպչին:
3. Պայմանավորվելուց հետո հետո Կազմակերպիչը մեր Մենեջերին է ուղարկում տեղադրման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: 1-3 օրվա ընթացքում նյութերը տեղադրվում են հեռուստաալիքի բոլոր ռեսուրսներում:
4. Կազմակերպիչը, իր հերթին, կատարում է հեռուստաալիքի առջև ստանձնած իր պարտավորությունները և միջոցառման ավարտից հետո (կամ համագործակցության գործընթացում), որպես հաստատում, ներկայացնում է լուսանկարներ, տեսա ձայնագրություններ և հղումներ միջոցառման մասին:

Էլ. Փոստ ՝ Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в браузере должен быть включен Javascript.