Awards 2020

SONGTV Արմենիա երաժշտական հեռուստաալիքը մեկնարկում է նոր ամենամյա երաժշտական նախագիծ՝ SONGTV MUSIC AWARDS մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույնին ընտրելու էք դուք:

Քվեարկությունը անց է կացվելու 2 փուլով, պայմանները շատ պարզ են:

1. Առաջին փուլում՝ Դուք առաջարկում եք Ձեր նախընտրած տարբերակը յուրաքանչյուր անվանակարգում:
2. Երկրորդ փուլում՝ առաջարկված տարբերակներից կազմում ենք լավագույն հնգյակ և ընտրում մեկին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվող թեկնածուները պետք է լինեն բոլոր այն աշխատանքները, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Առաջին փուլը տևելու է մինչև մարտի 10-ը, իսկ երկրորդ փուլը մինչև Հունիսի 10-ը: Կոչ ենք անում ակտիվ մասնակցել քվեարկությանը և տարածել հղումը ձեր սոցիալական ցանցերում: